Ներողամտությունը բարության նախապայման…

 

Ներողամտությունը մարդկային ոչ բոլոր տեսակներին է հարիր: Այն բնորոշ է միայն մարդկային ուժեղ տիպին: Ներել ամենի ն և ամե՞ն ինչում:Դա իմ ուժերից վեր է: Գուցե և ես սխալվում եմ, բայց դա ինձ համար անկարելի է: Իհակե ներել, հասկանալ մարդուն, բայց ո՛չ անընդհատ, բայց ո՛չ ամեն  տեղ և ամեն ինչում: Անընդհատ ներելով դու ստիպում ես դիմացինին սովորել քո կյանքի այդ դիրքին. մտածել, որ դու պետք է միշտ  զիջես, պետք է միշտ հասկանաս նրանց ՝մոռանալով նույնիսկ քո արժանապատվության մասին:

Եբեմն, երբ դու լինում ես չափից ավելի բարի և ,չհաշվելով քո անմեղությունը, առաջին քայլը դու ես կատարում, մարդիկ մտածում են, որ դու ես մեղավոր: Անկեղծ ասած այդ մարդկանց չեմ ընդունում և նույնիսկ չեմ էլ հասկանում:

 Դժվար է պատկերացնել կյանքն առանց ներողամտության: Գրեթե բոլոր մարդիկ կլինեն միայնակ, եթե չլիներ կողքին ինչ որ մեկը, ով կսիրեր նրան, ով կներեր  քո հիմար արարքները,  չլիներ գոնե մեկը, ով  կօգնի քեզ կատարել առաջին քայլերը, կլինի կողքիդ երբ կսխալվես, կամ սխալվելուց հետո այդ սխալների վրա կսովորեցնի  չսխալվել և գուցե դասեր քաղել: Ձեռք կմեկնի ընկածիդ,կօգնի բարձրանալ կյանքի անդունդից:  Քեզ Կօգնի հասկանալ կյանքն ու մարդկանց,  կսովորեցնի ճիշտ ուղին, որից հետո դու պետք է նույն ճանապարհով միայնակ անցնես: Իսկ այս ամենից հետո, եթե ետ նայել, ապա, միայն հիշելու համար անցած-գնացած ճանապարհդ, որ ուրախություն է բերել քեզ, որի համար մտածել և գուցե նեղսրտել ես դու , այն ամենն , ինչ եղել է քր կյանքում, իսկ այժմ հիշողություններում:  Եթե մեր մեջ դեռ ապրում է բարությունը, եկեք լինենք ներողամիտ, քանզի ներելով դիմացինին՝ոչ միայն օգնում ենք իրեն, այլ նաև՝ մեզ:

Եղիր ներողամիտ, բայց մի անցիր սահմանը: Մի մոռացիր, որ դու պետք է չոտնահարես քո իսկ ինքնասիրությունը: Հակառակ դեպքում քեզ կհաջորդի մարդկային ոտքերի մի ողջ բանակ՝մեկը  մյուսի ետևից, և ոչ ոք քեզ ձեռք չի մեկնի՝օգնելու, որ բարձրանաս: Որքան էլ մարդիկ քեզ սիրեն, հիշիր, իրենք իրենց ավելի են գերադասում: Մի անցիր ներողամտության սահմանը,  չ՞է որ աամեն ինչ  չափի մեջ է գեղեցիկ: